Լիտվայի վարչապետ Ինգրիդա Շիմոնիտեն այսօր ուշ երեկոյան աշխատանքային այցով կժամանի Հայաստան, հայտնում են կառավարությունից։
Հոկտեմբերի 19-ին տեղի է ունենալու վարչապետ Նիկոլ Փաշինյանի և տիկին Շիմոնիտեի առանձնազրույցը, այնուհետև բանակցությունները կշարունակվեն ընդլայնված կազմերով:
Նախատեսված է Լիտվայի վարչապետի հանդիպումը նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ: