Մատչելիության հղումներ

Կանադան պատժամիջոցներ է սահմանել ինը անձի և վեց հեռուստաընկերության նկատմամբ


Կանադան պատժամիջոցներ է սահմանել ինը անձի և վեց հեռուստաընկերության նկատմամբ, որոնք ներգրավված են Մոլդովայի ապակայունացման և Ուկրաինայում Ռուսաստանի պատերազմին նպաստելու գործողություններում: Պատժամիջոցների ցանկում հայտնված անձանց արգելվում է բիզնեսով զբաղվել Կանադայում, սառեցվել են Կանադայում գտնվող նրանց ակտիվները։

Նոր սահմանափակումների թիրախում են հայտնվել մասնավորապես մոլդովացի օլիգարխներ Վլադ Պլախոտնյուկի և Իլան Շորի հետ կապեր ունեցող անձինք։ Պլախոտնյուկը համարվում է մոլդովական քաղաքականության «գորշ կարդինալը», վերջին տարիներին հետախուզման մեջ է՝ որպես մեղադրյալ ներգրավված է ֆինանսական մեքենայությունների քրեական գործում: Մոլդովայի դատախազությունը պնդում է, որ հենց Պլախոտնյուկն էր 2014 թվականին կազմակերպել երկրի խոշորագույն երեք բանկերի սնանկացումը` դրանց հաճախորդների հաշվեհամարներին գտնվող մեկ միլիարդ դոլարը փոխանցելով օֆշորային գոտիներ:

Ավելի վաղ պաշտոնական Օտտավան և՛ Պլախոտնյուկի, և՛ Շորի դեմ պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի շահերը Մոլդովայում առաջ մղելու համար։ Այս տարվա հունիսին էլ Միացյալ Նահանգներն էր պատժամիջոցներ սահմանել ռուսական ազդեցության խմբի յոթ անդամների նկատմամբ, որոնք կապեր ունեն Շորի հետ և մասնակցել են Մոլդովայի ապակայունացման և ապստամբություն հրահրելու փորձերի։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG