Մատչելիության հղումներ

Բայդենը ժամանեց Իսրայել


ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը մեկնում է Մերձավոր Արևելք, Մերիլենդ, 17-ը հոկտեմբերի, 2023թ.
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը մեկնում է Մերձավոր Արևելք, Մերիլենդ, 17-ը հոկտեմբերի, 2023թ.

Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը ժամանել է Իսրայել, ուր այցելում է «Համաս»-ի հետ այդ երկրի պատերազմի ընդլայնումը կանխելու դիվանագիտական ջանքեր գործադրելու համար, հաղորդում է Associated Press-ը:

Միաժամանակ, գործակալությունը նշում է, որ խնդիրը բարդացել է գիշերը Գազայի հատվածում հիվանդանոցի պայթյունից հետո, որի հետևանքով հարյուրավոր մարդիկ են զոհվել: Դա վրդովմունքի ալիք է բարձրացրել Մերձավոր Արևելքում և դարձել Հորդանանում Բայդենի մասնակցությամբ քառակողմ հանդիպման չեղարկման պատճառ:

Այժմ ԱՄՆ նախագահի այցը կսահմանափակվի Թել Ավիվով, որտեղ, ինչպես ակնկալվում է, Բայդենը Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ հանդիպումներում ջանքեր է գործադրելու՝ հասնելու Գազայի հատված մարդասիրական օգնության մուտքի թույլտվության:

Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Ջոն Քիրբին լրագրողներին ասել է, որ ԱՄՆ նախագահը ցանկանում է իսրայելցիներից տեղեկանալ տեղում տիրող իրավիճակի մասին, ինչպես նաև «որոշ կոշտ հարցեր տալ՝ որպես բարեկամ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG