Մատչելիության հղումներ

ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարն այցելել է Լեռնային Ղարաբաղից տեղահանվածների կացարան


Լուսանկարը՝ ՀՀ օմբուդսմենի գրասենյակի
Լուսանկարը՝ ՀՀ օմբուդսմենի գրասենյակի

Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչը և Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը երեկ համատեղ այց են իրականացրել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց` Աղավնաձոր բնակավայրում տեղակայված ժամանակավոր կացարան, հաղորդում է Հայաստանի օմբուդսմենի գրասենյակը:

Արցախից տեղահանվածների հետ տեղի են ունեցել առանձնազրույցներ, ուսումնասիրվել են նրանց կեցության պայմանները, կարիքների գնահատման, բժշկական օգնության և սպասարկման, սննդի, անձնական հիգիենայի պարագաների տրամադրման գործընթացները։ Հատուկ ուշադրություն է դարձվել հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ապահովման հետ կապված հարցերին։ Բռնի տեղահանված անձինք ներկայացրել են իրենց կրած զրկանքները և բռնի տեղահանման արդյունքում առաջացած խնդիրները, ասված է հաղորդագրությունում:

Միյատովիչը հոկտեմբերի 16-23-ը այցելում է Հայաստան և Ադրբեջան: Այցի ընթացքում հանձնակատարի ուշադրության կենտրոնում կլինի հակամարտությունից տուժածների՝ մարդու իրավունքների հետ կապված իրավիճակը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG