Մատչելիության հղումներ

ՄԱԿ-ի տվյալներով՝ ՀԱՄԱՍ-Իսրայել հակամարտությունում երկու կողմերից 4200 զոհ կա


ՄԱԿ-ի մարդու իրավունքների գրասենյակի մամուլի քարտուղար Ռավինա Շամդասանին այսօր ասել է, որ Իսրայելի ու ՀԱՄԱՍ-ի միջև հակամարտության 10 օրվա ընթացքում երկու կողմից 4 հազար 200 մարդ է զոհվել, ավելի քան 1 միլիոն մարդ տեղահանվել է, Գազայի հատվածի մեծ մասը վերածվել է ավերակների, զոհերի թիվը հնարավոր է աճի, փլատակների տակ կարող են մարդիկ լինել։

Նա նշել է, որ զոհվածների թվում շատ կանայք ու երեխաներ կան, այդ թվում՝ պաղեստինցի լրագրող, 28 բուժաշխատող, ՄԱԿ-ի աշխատակազմի 14 աշխատակից։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG