Մատչելիության հղումներ

Ադրբեջանն ու Թուրքիան համատեղ զորավարժություններ են անցկացնելու, այդ թվում՝ գրաված տարածքներում


Թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություններ, արխիվ
Թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություններ, արխիվ

Հոկտեմբերի 22-25-ը Ադրբեջանի տարածքում թուրք-ադրբեջանական մարտավարական համատեղ զորավարժություններ են անցկացվելու նաև ավիացիայի մասնակցությամբ։ Զորավարժությունները տեղի են ունենալու մի քանի ուղղություններով ու վայրերում՝ այդ թվում Բաքվում, Նախիջևանում և Ադրբեջանի վերահսկողությանն անցած տարածքներում։

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաղորդում է, որ Թուրքիայի զինված ուժերի զինծառայողների խումբն ու ավիացիոն միջոցներն արդեն գտնվում են Ադրբեջանում՝ Թուրքիայի Հանրապետության 100-ամյակին նվիրված զորավարժություններին մասնակցելու նպատակով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG