Մատչելիության հղումներ

Լաչինում ևս 25 ընտանիք է վերաբնակեցվել


Լաչին (Բերձոր) քաղաքը, դեկտեմբեր, 2020թ.
Լաչին (Բերձոր) քաղաքը, դեկտեմբեր, 2020թ.

Ադրբեջանի մայրաքաղաքից Լաչին քաղաք մշտական բնակության է մեկնել ևս 86 մարդ՝ 25 ընտանիք:

APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ վերաբնակիչները Լաչինում կտեղավորվեն տներում, որոնցում ժամանակին ապրել են և որոնք քաղաքի՝ Ադրբեջանի վերահսկողությանն անցնելուց հետո վերականգնվել են, կամ նորակառույց շինություններում:

Մինչ օրս Լաչինում վերաբնակեցվել է 272 ընտանիք կամ 1052 մարդ, ասված է հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG