Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր իր երկրի դրոշն է բարձրացրել Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտում: Ալիևը նաև ելույթ է ունեցել:
Այնուհետև, հաղորդագրությունների համաձայն, Ադրբեջանի նախագահն այցելել է Ստեփանակերտի Կրկժան և Աջափնյակ թաղամասեր, Ասկերանի բերդ, դրոշ է բարձրացրել Իվանյանում, Ասկերանում և Մարտունիում:
Կիրակի օրն ավելի վաղ էլ Ադրբեջանի նախագահը երկրի դրոշն էր բարձրացրել Մարտակերտում և Սարսանգի ջրամբարի մոտ:
Այսօր լրանում է Իլհամ Ալիևի՝ առաջին անգամ Ադրբեջանի նախագահ ընտրվելու 20-րդ տարին: