Մատչելիության հղումներ

ԵԽԽՎ-ն կոչ է անում Պուտինի իշխանությունը ճանաչել ոչ լեգիտիմ, եթե նա 2024-ից հետո մնա նախագահ


ԵԽԽՎ-ն հայտարարություն է ընդունել, որով եվրոպական երկրներին կոչ է արվում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի իշխանությունը ճանաչել ոչ լեգիտիմ՝ եթե նա 2024 թվականից հետո շարունակի գլխավորել երկիրը։ Այդ դեպքում Եվրոպան պետք է դադարեցնի բոլոր շփումները Ռուսաստանի հետ, բացառությամբ հումանիտար կապերի, նշված է հայտարարությունում։

Վլադիմիր Պուտինը 2000 թվականից սկսած նախագահի ու վարչապետի պաշտոններում իշխանությունը պահում է իր ձեռքում։ 2020-ին ընդունված սահմանադրական փոփոխությունները հնարավորություն են տվել, որ նա նախագահի պաշտոնը զբաղեցնի մինչև 2036 թվականը։ Հաշվի առնելով Ռուսաստանի ներսում նրա քաղաքական մրցակիցների դեմ բռնաճնշումները և Ուկրաինայի դեմ հարձակումը, ԵԽԽՎ-ն եզրակացրել է, որ Ռուսաստանի քաղաքական համակարգում նախագահի իշխանությունը դարձել է անվերահսկելի։

«Այդքան երկար ժամանակահատվածում նախագահի անսահմանափակ իշխանությունը, զսպումների ու հակակշիռների բացակայությունը՝ ինչպիսին են ուժեղ խորհրդարանը, անկախ դատարանը, ազատ մամուլն ու քաղաքացիական հասարակությունը, Ռուսաստանը դարձրել են դե-ֆակտո բռնապետություն», - հայտարարել է ԵԽԽՎ-ն։

2024-ին Ռուսաստանում նախագահական ընտրություններ են։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG