Արցախից տեղահանվածներին աջակցելու համար Հայաստանի կառավարությունն այս պահի դրությամբ հատկացրել է շուրջ100 միլիոն դոլար, հաղորդում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր քույրերին եւ եղբայրներին աջակցելու համար այս պահի դրությամբ կառավարությունը տարբեր ծրագրերով հատկացրել է շուրջ 100 միլիոն դոլար: Այդ գումարների մի մասն արդեն իսկ հասել է հասցեատերերին, մյուս մասը կհասնի առաջիկա ամիսներին, տարբեր ծրագրերի շրջանակներում», - գրել է Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում։