Այսօր մեկնարկում է Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանի տարածաշրջանային այցերը, որոնց ընթացքում նա քննարկելու է Իսրայելի և «Համաս»-ի միջև հակամարտությունը։ Նա այցելում է Իրաք, այնուհետև մեկնելու է Լիբանան։
Անցած գիշերը նա հեռախոսազրույց է ունեցել Արաբական Միացյալ Էմիրությունների իր պաշտոնակից շեյխ Աբդուլա բին Զայեդի հետ, հորդորելով, որ արաբական ու մահմեդական երկրները աջակցեն Պաղեստինի ժողովրդին։
Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին վերջին 24 ժամվա ընթացքում հեռախոսազրույցներ է ունեցել Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի և Սաուդյան Արաբիային թագաժառանգ արքայազն Մոհամեդ բին Սալմանի հետ։