Մատչելիության հղումներ

Շվեդիան մոտ 1,4 մլն դոլարի օգնություն է տրամադրում Հայաստանին


Հայաստան - Արցախից տեղահանվածները Գորիսում, 3-ը հոկտեմբերի, 2023թ․
Հայաստան - Արցախից տեղահանվածները Գորիսում, 3-ը հոկտեմբերի, 2023թ․

Շվեդիայի կառավարությունը որոշել է 15 միլիոն կրոն (1 միլիոն 380 հազար դոլար) հատկացնել Հայաստանին՝ Լեռնային Ղարաբաղից փախստականների ընդունմանն աջակցելու նպատակով։ Օգնությունն ուղարկվելու է ՄԱԿ-ի Փախստականների հարցերով հանձնակատարի գրասենյակի միջոցով։

Շվեդիայի կառավարության օգնություն տրամադրելու մասին հաղորդագրությունում նշված է, որ հասցեական աջակցությունը տրամադրվում է Լեռնային Ղարաբաղի իրադարձություններից հետո, երբ սեպտեմբերի 19-ի ռազմական գործողության արդյունքում շատ կարճ ժամանակահատվածում Հայաստանը ավելի քան 100 հազար փախստականի ընդունեց;

Ավելի վաղ Շվեդիայի Թագավորությունը 15 միլիոն կրոն էր հատկացրել Լեռնային Ղարաբաղում Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի գրասենյակի գործունեությանն աջակցելու նպատակով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG