Մատչելիության հղումներ

«Ղարաբաղում դեռ որոշ հայկական զինված խմբեր կան». Ադրբեջանի նախագահ


Ադրբեջանի ոստիկանության և ռուս խաղաղապահների համատեղ պարեկությունը Լեռնային Ղարաբաղում՝ հայ բնակչության տեղահանումից հետո, հոկտեմբեր, 2023թ․
Ադրբեջանի ոստիկանության և ռուս խաղաղապահների համատեղ պարեկությունը Լեռնային Ղարաբաղում՝ հայ բնակչության տեղահանումից հետո, հոկտեմբեր, 2023թ․

«Այժմ [Ղարաբաղում] ընթանում է տարածքի զտումը զինված խմբավորումներից», - այսօր Բաքվում, ԱՊՀ անդամ պետությունների հատուկ ծառայությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

«Մեր տեղեկություններով դեռ գոյություն ունեն որոշ խմբեր, որոնք թաքնվում են մեր տարածքում։ Սեպտեմբերի 20-ից հետո ևս Ղարաբաղում զինված սադրանքներ եղել են։ Տարածքը բավական մեծ է, լեռնային է և պատված է անտառներով, այնպես որ մեզանից որոշակի ժամանակ կպահանջվի այն զինված հրոսակախմբերից մաքրելու համար», - հայտարարել է Իլհամ Ալիևը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG