Մատչելիության հղումներ

Ալիև․ Խաղաղության պայմանագրի ստորագրման պատմական պայմաններ են ստեղծվել


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիև, արխիվ
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիև, արխիվ

Լեռնային Ղարաբաղի դեմ լայնածավալ ռազմական գործողություններից, Արցախի հայաթափումից հետո Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարում է՝ ներկայումս պատմական պայմաններ են ստեղծվել հայ - ադրբեջանական հարաբերությունների կարգավորման, խաղաղության պայմանագրի ստորագրման համար։

Շուշիում մեկնարկած Տնտեսական համագործակցության կազմակերպության նախարարական հավաքին հղած ուղերձում Ալիևը նաև հավելել է՝ ժամանակն է Հարավկովկասյան տարածաշրջանը դարձնել խաղաղության ու համագործակցության վայր։

Դիմելով հավաքի մասնակիցներին՝ Ադրբեջանի, Աֆղանստանի, Իրանի, Ղազախստանի, Ղրղըզստանի, Պակիստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի, Թուրքիայի և Ուզբեկստանի արտգործնախարարներին, Ալիևը վստահեցրել է՝ Բաքուն «միշտ եղել է խաղաղության կողմնակից և տարածաշրջանում խաղաղության նախաձեռնությունների հեղինակ»։

Խոսելով տարածաշրջանային նախագծերից՝ Ադրբեջանի առաջնորդն առանձնացրել է Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին և ընդգծել դրա բեռնափոխադրումների ծավալների աճի անհրաժեշտությունը՝ 1 միլիոն տոննայից հասցնել 5 միլիոն տոննայի։

Իլհամ Ալիևն անդրադարձել է նաև Իրանի հետ համատեղ լոգիստիկ նախագծերին՝ շեշտելով, որ Թեհրանի հետ պայմանավորվածություն կա Իրանի տարածքով մուտք ապահովել Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն։

«Միաժամանակ Ադրբեջանն ակտիվորեն աշխատում է Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի հաղորդունակության հետագա ընդլայնման ուղղությամբ», - հայտարարել է Ալիևը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG