Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) կքննարկի «Հումանիտար իրավիճակը Լեռնային Ղարաբաղում»․ հարցն ընդգրկված է աշնանային նստաշրջանի օրակարգ։
ԵԽԽՎ նստաշրջանը մեկնարկել է երեկ և կտևի մինչև հոկտեմբերի 13-ը։
Քննարկումը նախատեսված է հոկտեմբերի 12-ին՝ օրվա երկրորդ կեսին։
Օրակարգում ևս երկու հրատապ քննարկում է՝ «Օսման Կավալային անհապաղ ազատ արձակելու կոչ» և «Ուկրաինայում արդար խաղաղության ապահովում և կայուն անվտանգություն Եվրոպայում», ասված է հաղորդագրությունում։
Օսման Կավալան Ստամբուլում անցկացվող Հայոց Ցեղասպանության հիշատակի միջոցառումների գլխավոր կազմակերպիչներից մեկն էր, նա բանտում է գտնվում 2017-ի հոկտեմբերից: Թուրքիան նրան մեղադրում է 2013 թվականին «Գեզի» զբոսայգու ոչնչացման դեմ բողոքի ցույցեր կազմակերպելու մեջ։