Մատչելիության հղումներ

Լավրով. Իսրայելա-պաղեստինյան վեճի լուծումը «երկու պետություններ» ծրագրի իրականացնումն է


Արաբական պետությունների լիգայի նախագահ Ահմեդ Ղեյթը և Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, Մոսկվա, 9-ը հոկտեմբերի, 2023թ.
Արաբական պետությունների լիգայի նախագահ Ահմեդ Ղեյթը և Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, Մոսկվա, 9-ը հոկտեմբերի, 2023թ.

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, թե Մերձավոր Արևելքում այսօրվա ճգնաժամը և իսրայելա - պաղեստինյան առճակատումը հաղթահարելու միակ ուղին «երկու պետություն» ծրագրի իրագործումն է:

Այն, ըստ Ռուսաստանի արտաքին գերատեսչության ղեկավարի, կընձեռի իսրայելցիների և պաղեստինցիների խաղաղ համակեցության հնարավորություն:

Այդ մասին Լավրովն ասել է Մոսկվայում Արաբական պետությունների լիգայի նախագահ Ահմեդ Աբուլ Ղեյթի հետ հանդիպման ընթացքում:

«Կա մեկ նախաձեռնություն, որին հավանություն է տվել ՄԱԿ-ը, այն ենթադրում է երկու երկրների՝ որպես լավ հարևանների խաղաղ համակեցություն: Երկու պետություն՝ Իսրայել և Պաղեստին: Հենց այդ մասին ենք մենք այսօր խոսել», - ասել է Լավրովը:

Արաբական պետությունների լիգայի նախագահ Ահմեդ Աբու Ղեյթն, իր հերթին, ասել է, որ հետագայում կլինեն նոր պատերազմներ, «քանի դեռ Իսրայելը չի փոխում վերաբերմունքը պաղեստինցիների նկատմամբ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG