Մատչելիության հղումներ

Ռուբեն Վարդանյանի բողոքարկումը մերժվել է


Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը
Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը

Trend լրատվական գործակալության փոխանցմամբ, Ադրբեջանի դատարանը մերժել է Լեռնային Ղարաբաղի նախկին պետական նախարար, մեծահարուստ Ռուբեն Վարդանյանի՝ խափանման միջոցի բողոքարկումը:

Ըստ գործակալության, դատական նիստն անցել է Բաքվի վերաքննիչ դատարանում՝ դատավոր Գաբիլ Մամեդովի նախագահությամբ:

Ադրբեջանի հատուկ ծառայությունները Վարդանյանին կալանավորել են սեպտեմբերի 27-ին Լաչինի միջանցքի Հակարիի կամրջի անցակետի մոտ և փոխադրել են Բաքու:

Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարարին ադրբեջանական կողմը մի շարք ծանր մեղադրանքներ է առաջադրել և խափանման միջոց է ընտրել 4 ամսվա կալանքը:

Վարդանյանը, մասնավորապես, մեղադրվում է Ադրբեջանի Քրեական օրենսգրքի 214-1 (ահաբեկչության ֆինանսավորում), 279.3 (օրենքով չնախատեսված զինված կազմավորումների կամ խմբավորումների ստեղծմանը և գործունեությանը մասնակցելը) և 318.1 (Ադրբեջանի պետական սահմանի ապօրինի հատում) հոդվածներով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG