Մատչելիության հղումներ

Իսրայելում տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիների առկայության մասին տեղեկություններ չկան․ ԱԳՆ խոսնակ


ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյան, արխիվ
ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյան, արխիվ

Իսրայելի հարավային շրջաններում զարգացումների հետևանքով տուժածների շրջանում Հայաստանի Հանրապետության քաղաքացիների առկայության մասին տեղեկություններ այս պահին չկան, Ֆեյսբուքում գրել է ՀՀ ԱԳՆ խոսնակը։

Անի Բադալյանի փոխանցմամբ՝ հայկական հաստատությունները նույնպես վնասներ չեն կրել:

«Ըստ անհրաժեշտության, հանդես կգանք լրացուցիչ հաղորդագրությամբ», - ասված է հաղորդագրությունում։

Շաբաթ առավոտից մարտական գործողություններ են ընթանում պաղեստինցիների և Իսրայելի զինված ուժերի միջև, կողմերը հաղորդում են հարյուրավոր զոհերի և հազարավոր վիրավորների մասին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG