Մատչելիության հղումներ

Ռուս խաղաղապահները երկու մշտական և մեկ ժամանակավոր դիտակետ են փակել Ղարաբաղում


Ռուս խաղաղապահները Ղարաբաղում, արխիվ
Ռուս խաղաղապահները Ղարաբաղում, արխիվ

Վերջին 24 ժամվա ընթացքում ռուս խաղաղապահները Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ապամոնտաժել են երկու մշտական և մեկ ժամանակավոր դիտակետ։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը:

«Օրվա ընթացքում զինաթափման և շփման գծից կողմերի հեռանալու կապակցությամբ փակվել են երկու մշտական դիտակետեր Շուշիի և Ասկերանի շրջաններում և մեկ ժամանակավոր դիտակետ՝ Մարտակերտի շրջանում», - ասվում է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ Լեռնային Ղարաբաղի զինված կազմավորումների կողմից հանձնված զինատեսակների հաշվարկը շարունակվում է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG