Մատչելիության հղումներ

ՌԴ ՊՆ. «Բաքվի և Երևանի հետ չի քննարկվում խաղաղապահներին դուրս բերելու հարցը»


ՌԴ պաշտպանության նախարարության շենքը Մոսկվայում, արխիվ
ՌԴ պաշտպանության նախարարության շենքը Մոսկվայում, արխիվ

Ռուսական կողմը հերքում է լուրը, թե Բաքվում կամ Երևանում քննարկվում է Ղարաբաղից խաղաղապահների դուրսբերման հարցը։

Այս մասին ՏԱՍՍ լրատվական գործակալությանը հայտնել է մի անանուն աղբյուր ռուսական դիվանագիտական շրջանակներից:

«Իրականությանը չի համապատասխանում մի շարք լրատվամիջոցների տարածած տեղեկությունը, թե Ռուսաստանի պաշտպանության նախարարության պատվիրակությունը Բաքվում կամ Երևանում քննարկում է Ղարաբաղից ռուսական խաղաղապահ զորախմբի դուրսբերման հարցը», - ասել է գործակալության զրուցակիցը և հստակեցրել. - «Խոսքը խաղաղապահների ընթացիկ գործունեության վերաբերյալ ծրագրված շփումների մասին է»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG