Մատչելիության հղումներ

Ուշակով. «Փաշինյանը Բիշքեկում ԱՊՀ հավաքին, հավանաբար, կմասնակցի տեսակապով»


ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակով, արխիվ
ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակով, արխիվ

Հայաստանի վարչապետը հոկտեմբերի 13-ին Բիշքեկում կայանալիք ԱՊՀ գագաթնաժողովին կարող է մասնակցել տեսակապով:

Այդ մասին ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովն ասել է՝ պատասխանելով «Ռոսիա-1» հեռուստաալիքի «Մոսկվա. Կրեմլ. Պուտին» ծրագիրը վարող լրագրող Պավել Զարուբինի այն հարցին, թե արդյո՞ք Բիշքեկում նախատեսվում է Վլադիմիր Պուտինի և Նիկոլ Փաշինյանի հանդիպումը:

«Չգիտեմ՝ Փաշինյանը կմեկնի՞ այնտեղ, տեղեկություններ կան, որ նա կմիանա տեսակոնֆերանսի ձևաչափով», - ասել է Ուշակովը:

Ավելի վաղ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ Պուտինը մտադիր է հոկտեմբերին այցելել Ղրղըզստան և այնտեղ հանդիպել, մասնավորապես, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ։

Հոկտեմբերի 4-ին Ղրղըզստանի նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Մուրատբեկ Ազիմբակիևը հայտնել է, որ ԱՊՀ գագաթնաժողովը տեղի կունենա հոկտեմբերի 13-ին Բիշքեկում։

Ղրղըզական կողմը նաև ակնկալում է, որ Պուտինի պետական այցը տեղի կունենա դրա նախօրեին՝ հոկտեմբերի 12-ին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG