Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյան, «Ազատության» խնդրանքով անդրադառնալով Ադրբեջանի կողմից Արցախի նախկին ու ներկա պաշտոնյաների կալանավորումներին, ասաց՝ խախտվել է նրանց անմեղության կանխավարկածը։
«Ադրբեջանական հասարակությունը և պաշտոնատար անձինք նրանց արդեն իսկ պիտակավորում են որպես հանցագործ, մինչդեռ վերջիններիս մեղքը դեռևս ապացուցված չէ օրենքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։ Այդ պայմաններում կասկածի տակ է դրվում անկախ և անկողմնակալ դատարանի կողմից արդար դատաքննության իրավունքի երաշխավորման հնարավորությունը», - ընդգծեց Մանասյանը։
Ընդհանուր առմամբ, ըստ Հայաստանի ՄԻՊ-ի, Ադրբեջանում ամենաբարձր մակարդակով հովանավորվում և իրականացվում է հայատյացությունը, ինչը վկայում են նաև միջազգային կառույցների հրապարակած զեկույցները: