Մատչելիության հղումներ

Ըստ Ալիևի՝ առաջիկայում ՄԱԿ-ի գրասենյակի ներկայացուցիչները կրկին կայցելեն Լեռնային Ղարաբաղ


ՄԱԿ-ի ավտոշարասյուն, արխիվ
ՄԱԿ-ի ավտոշարասյուն, արխիվ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ առաջիկայում Ադրբեջանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի գրասենյակի ներկայացուցիչները կրկին կայցելեն Լեռնային Ղարաբաղ։ Թե ինչ առաքելությամբ՝ ո՛չ Ալիևը, ո՛չ միջազգային կառույցը չեն հստակեցրել։

Շաբաթասկզբին ամփոփելով մեկօրյա այցի արդյունքները՝ ՄԱԿ-ի առաքելությունը հայտարարել է, թե հայաթափված Լեռնային Ղարաբաղում խաղաղ բնակչության նկատմամբ բռնությունների մասին հաղորդում չի ստացել, քաղաքացիական և գյուղական ենթակառուցվածքների ավերածություն չի տեսել, սատկած անասունի կամ ընտանի կենդանու չի հանդիպել։

Ադրբեջանում հավատարմագրված դիվանագետները նշել էին, թե ըստ իրենց ստացած տվյալների՝ Արցախում 50-ից մինչև1000 հայ է մնացել: Թե նրանցից քանիսին են իրենք անձամբ հանդիպել և ինչ պայմաններում, դիվանագետները չեն հստակեցրել։

Պաշտոնական Երևանը կոշտ քննադատել է Բաքվում հավատարմագրված ՄԱԿ-ի դիվանագետների մեկօրյա այցին հաջորդած գնահատականները, դրանք որակել խիստ կողմնակալ և ընդգծել, որ հայտարարությունը չի արտացոլում իրավիճակը գետնի վրա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG