Մատչելիության հղումներ

Արդարադատության միջազգային դատարանը հոկտեմբերի 12-ին Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ է նշանակել


Արդարադատության միջազգային դատարանը հոկտեմբերի 12-ին Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ է նշանակել Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի կիրառման վերաբերյալ։ Այս մասին ասվում է ՄԱԿ-ի դատական բարձր ատյանի հաղորդագրությունում։

Հայաստանի կառավարությունն անցած շաբաթ է դիմել միջազգային դատարան՝ խնդրելով միջանկյալ միջոց կիրառել Ադրբեջանի դեմ քննվող գործի շրջանակում։

Հայաստանը ՄԱԿ-ի դատարանին կոչ է արել հաստատել Ադրբեջանի հանձնառությունը՝ հրաժարվելու «ցանկացած գործողությունից, որն ուղղակիորեն կամ անուղղակիորեն ուղղված է մնացած էթնիկ հայերին Լեռնային Ղարաբաղից տեղահանելուն»:

Երևանն ակնկալում է, որ Բաքուն «ձեռնպահ կմնա պատժիչ միջոցներ ձեռնարկելուց Լեռնային Ղարաբաղի ներկայիս կամ նախկին քաղաքական ներկայացուցիչների կամ զինվորականների նկատմամբ»։

XS
SM
MD
LG