Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գրանադայում մասնակցում է Եվրոպական քաղաքական համայնքի երրորդ գագաթնաժողովին: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Փաշինյանը:
«Իսպանական Գրանադա քաղաքում մասնակցում եմ Եվրոպական քաղաքական համայնքի երրորդ գագաթնաժողովին, որի շրջանակում կարճատև զրույցներ ունեցա միջազգային գործընկերների հետ», - մասնավորապես նշել է Հայաստանի վարչապետը:
Գրանադայում նաև նախատեսված է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Գերմանիայի դաշնային կանցլեր Օլաֆ Շոլցի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի ու ԵՄ խորհրդի նախագահ Շարլ Միշելի քառակողմ հանդիպում: