Դրամի կտրուկ արժեզրկման ֆոնին, երբ թվերը ժամ առ ժամ փոխվում են, Կենտրոնական բանկը հայտարարում է՝ ֆինանսական շուկաների բնականոն գործունեության ապահովման նպատակով արտարժույթի շուկայում գործառնություններ են իրականացնելու՝ չմանրամասնելով, թե կոնկրետ ինչ քայլեր են անելու։
Դրամը դոլարի համեմատ օրեցօր էժանանում է, եթե սեպտեմբերի 26-ին բանկերը մեկ դոլարը վաճառում էին 390 դոլարով, այսօր փոխարժեքն արդեն 454 դրամի է հասել, թվերը ժամ առ ժամ են փոխվում։
Տնտեսագետները նախօրեին շեշտում էին՝ Կենտրոնական բանկը պահուստային միջոցներից ինտերվենիցաներ պետք է իրականացնի՝ դոլար ներարկի շուկա դրամի շարունակվող արժեզրկումը կանխելու համար։
«Ազատության» հարցմանն ի պատասխան գլխավոր դրամատունը դրամի այսչափ արագ տեմպերով արժեզրկումը արտարժույթի շուկայում առաջարկի և պահանջարկի փոփոխություններով է պայմանավորում: