Այսօր Հայաստան կժամանի Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոննան:
Ըստ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության՝ այսօր արտգործնախարարությունում կկայանա Կոլոննայի և Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հանդիպումը, որից հետո նախարարները հանդես կգան մամուլի համար հայտարարություններով:
Այցի շրջանակներում Ֆրանսիայի արտգործնախարարը կհանդիպի նաև Հայաստանի վարչապետի հետ:
Ավելի վաղ Ֆրանսիայի արտգործնախարարությունը հայտնել էր, որ Կոլոննան Միրզոյանի հետ կտեսակցի նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց։