Մատչելիության հղումներ

Թեժ մթնոլորտ ԱԺ-ում, փոխադարձ մեղադրանքներ Արցախը հանձնելու շուրջ


Մեկնարկել է Ազգային ժողովի հերթական նիստը։ Այն ընթանում է թեժ մթնոլորտում։ Ընդդիմադիր և իշխանական պատգամավորները միմյանց մեղադրում են դավաճանության, կապիտուլյացիայի, Արցախը հանձնելու համար։

Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր, դաշնակցական Արծվիկ Մինասյանը իշխանությանը նախ մեղադրեց «ազգակործան» քաղաքականություն վարելու մեջ, ապա շեշտեց՝ անգամ հարկ չհամարվեց ԱԺ նիստին մեկնարկին հարգել զոհերի հիշատակը։

Իշխող «Քաղաքացիական պայմանագրից» Վահագն Ալեքսանյանն արձագանքեց՝ խորհուրդ տալով «ազգակործան» ասելիս երեսի անկյունը ճիշտ ուղղությամբ տանել։

«Գիտեք չենք հիշում էդ՝ ինչ էյֆորիայի մեջ էիք, ոնց էիք տոնում, որ Արցախում իշխանազավթում եք իրականացրել։ Չե՞ք հիշում, որ Ձեր գործընկերն ասում էր՝ «այս իշխանափոխությամբ մենք ապացուցեցինք, որ ԼՂ-ն, ի դեմս Ռուսաստանի, ունի հզոր դաշնակից։ Ո՞ւր է էդ դաշնակիցը։ Ասում էիք՝ «այսուհետ ԼՂ-ում իշխանությունը հայրենասերներինն է», ո՞ր հայրենասերներինը, որ Լեռնային Ղարաբաղի հանրապետության լուծարման հրաման են ստորագրում։ Մեր պատմության ընթացքում ինչքան կապիտուլյացիա կա դա Ձեր վրա է, Ձեր կուսակցության վրա է, պարոն Մինասյան», - ասաց Ալեքսանյանը։

Արցախի հանձնումը պաշտոնապես Նիկոլ Փաշինյանի կողմից տեղի է ունեցել Պրահայում, երբ ինքը հայտարարել է, որ Արցախը Ադրբեջանի մաս է, ինչը չի արել երբեք ոչ մեկ, իր հերթին հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, հանրապետական Հայկ Մամիջանյանը։

«Երկրորդը՝ հարգելի քաղաքացիներ, եկեք ֆիքսենք մի բան, երբ 100 հազար մարդ աղետի իրավիճակում է և Հայաստանի վրա վերահաս վտանգ է ՔՊ խմբակի միակ նպատակը կեղծ մեղավորներ նշանակելն է, իրենք թքած ունեն հայրենիքի վրա ու բացառապես հետաքրքրված են քաղաքական մեղավոր նշանակելով», - հայտարարեց Մամիջանյանը։

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն արձագանքեց․ - «Զարմանում եմ, թե էդ առաջին թեզն ինչու ռուսերեն չասացիք, ռուսներն էին չէ՞ Ձեզ ասել, որ Դուք ասեիք»։

ԱԺ նիստերի օրակարգում 18 հարց է, այդ թվում՝ Հռոմի ստատուտի վավերացումը։

Մանրամասներն՝ ավելի ուշ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG