Մատչելիության հղումներ

ՀԱՊԿ-ից հնարավոր դուրս գալը Հայաստանի ղեկավարության ինքնիշխան որոշումն է. Լավրով


ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, արխիվ, Մոսկվա, 26 սեպտեմբերի, 2023թ.
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, արխիվ, Մոսկվա, 26 սեպտեմբերի, 2023թ.

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից դուրս գալու հնարավորությունը Հայաստանի ղեկավարության ինքնիշխան ընտրությունն է, հոկտեմբերի 2-ին «Վալդայի» միջազգային քննարկումների ակումբի 20-րդ տարեկան հավաքում լրագրողների հետ զրույցում ասել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։

«Եթե, ինչպես հայտարարել են Հայաստանի որոշ ղեկավարներ, հիմա, հիասթափվելով Ռուսաստանից և ՀԱՊԿ-ից, նրանք կնայեն այլ տեղ՝ ամրապնդելու իրենց անվտանգությունը, դա կլինի նրանց ինքնիշխան ընտրությունը, Հայաստանի ղեկավարության ընտրությունը»,- հայտարարել է ՌԴ արտաքին գերատեսչության ղեկավարը:

Միաժամանակ Լավրովն ասել է, թե Մոսկվան հույս ունի, որ «ռուս և հայ ժողովուրդների դարավոր կապերը չեն քանդվի»։

XS
SM
MD
LG