Մատչելիության հղումներ

Միրզոյանն ու փոխվարչապետները հանդիպել են դիվանագետների ու միջազգային կառույցների ներկայացուցիչների հետ


Արտգործնախարարությունում այսօր տեղի է ունեցել հանդիպում Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների և միջազգային կառույցների ներկայացուցիչների հետ:

Հանդիպումը համակարգել է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, ներկա են եղել նաև փոխվարչապետեր Տիգրան Խաչատրյանը և Մհեր Գրիգորյանը, հայտնում են ԱԳՆ-ից։ Խաչատրյանը համակարգում է հումանիտար կենտրոնի աշխատանքները, որ զբաղվում է Արցախից բռնի տեղահանվածների խնդիրներով, իսկ Գրիգորյանը գլխավորում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հարցերով հանձնաժողովը հայկական կողմից։

Նախարար Միրզոյանը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ Ադրբեջանի քաղաքականության և մասնավորապես սեպտեմբերի 19-ի ռազմական հարձակման հետևանքով ստեղծված իրավիճակը, հիշեցրել է, որ Ադրբեջանի գործողություններն ուղեկցվել են քաղաքացիական բնակչության և ենթակառուցվածքների թիրախավորմամբ՝ հանգեցնելով 100-ավոր զոհերի և վիրավորների:

Նա հավելել է, որ սրան նախորդել էր Արցախը Հայաստանին և ամբողջ աշխարհին կապող միակ ճանապարհի՝ Լաչինի միջանցքի ավելի քան 9-ամսյա արգելափակումը:

ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է, որ հայկական կողմի շարունակական ահազանգերը, որ Ադրբեջանը կանխամտածված գործողություններով ծրագրում է Լեռնային Ղարաբաղը ենթարկել էթնիկ զտման, չհանգեցրին միջազգային հանրության՝ Բաքվի քաղաքականությունը կանխելու ուղղությամբ գործուն քայլերի: ԱԳ նախարարը շեշտել է, որ ԼՂ բնակչությունը՝ 100 հազարից ավել հայ, բռնի տեղահանման է ենթարկվել՝ գոյութենական վտանգ տեսնելով իրենց և իրենց ընտանիքների անդամների՝ ներառյալ երեխաների, կանանց ու տարեցների համար:

Անդրադառնալով նախօրեին Արցախ ՄԱԿ-ի առաքելության ժամանմանը՝ նախարարն ընդգծել է դրա ուշացած լինելը և հանգամանքը, որ այս պահին այդ առաքելության միակ արդյունքը կարող է լինել Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության էթնիկ զտման փաստի արձանագրումը:

Անդրադառնալով ստեղծված մարդասիրական խնդիրների հաղթահարման նպատակով այս փուլում տարբեր երկրների և միջազգային կառույցների կողմից աջակցության պատրաստակամությանը՝ Արարատ Միրզոյանը շնորհակալություն է հայտնել ցուցաբերվող հրատապ աջակցության համար:

Հումանիտար կենտրոնի աշխատանքները համակարգողՓոխվարչապետները հանդիպման մասնակիցներին ներկայացրել են ՀՀ կառավարության քայլերն՝ ուղղված Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ավելի քան 100 հազար հայերի առաջնային խնդիրների բացահայտմանն ու հասցեագրմանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG