Մատչելիության հղումներ

Փաշինյանն ընդգծել է ԵՄ-ի կողմից Հայաստանում նախատեսվող ծրագրերին նոր ազդակ հաղորդելու անհրաժեշտությունը


Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիսի Մարագոսի հետ հանդիպմանը վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է ԵՄ-ի կողմից Հայաստանում նախատեսվող 2,6 մլրդ դոլարի ներդրումային փաթեթով նախատեսվող ծրագրերին նոր ազդակ հաղորդելու անհրաժեշտությունը:

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Լեռնային Ղարաբաղից արցախցիների բռնի տեղահանության հետևանքով Հայաստանում ստեղծված իրավիճակի հաղթահարման նպատակով ակնկալվում է նաև միջազգային օժանդակություն, փոխանցում են կառավարությունից։

Նրանք քննարկել են նաև ՀՀ-ԵՄ համագործակցությանը վերաբերող օրակարգային տարբեր հարցեր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG