Մատչելիության հղումներ

Ըստ Երևանի՝ Ադրբեջանը կրակել է Կութի դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ, Բաքուն հերքել է


Այսօր՝ ժամը 14:25-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զենքերից կրակ են բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ, հաղորդում է Հայաստանի ռազմական գերատեսչությունը։

Այլ մանրամասներ չեն հաղորդվում, նախարարությունը միայն նշում է, որ հանդես կգա լրացուցիչ հաղորդագրությամբ:

Բաքուն «բացարձակապես սուտ» է որակել Երևանի հաղորդումը։ «Մենք կտրականապես հերքում ենք Հայաստանի պաշտպանության նախարարության տարածած այս տեղեկությունը»,- ասված է Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունում։

Շաբաթ օրը Ադրբեջանը հաղորդել էր, թե հայկական կողմը սեպտեմբերի 30-ի ցերեկը կրակ է բացել «Քելբաջարի շրջանի Աշաղի Այրիմ բնակավայրի ուղղությամբ տեղակայված ադրբեջանական դիրքերի վրա»՝ պնդելով, թե կրակոցների հետևանքով ադրբեջանցի զինծառայող է զոհվել։ Երևանը հերքել էր Բաքվի պնդումը։

XS
SM
MD
LG