Մատչելիության հղումներ

Ադրբեջանը Ղարաբաղի տարածքում սկսել է հեռարձակել ռադիո և հեռուստատեսային հաղորդումներ


Ղարաբաղի հայության արտագաղթը հայրենիքից, արխիվ:
Ղարաբաղի հայության արտագաղթը հայրենիքից, արխիվ:

APA լրատվական գործակալությունը հայտնում է, որ Ադրբեջանի թվային զարգացման և տրանսպորտի նախարարությունը Շուշիի ռադիոհեռուստատեսային աշխատարկի և հեռարձակման կայանի միջոցով Ղարաբաղի շրջանի բազմաթիվ շրջաններում, այդ թվում՝ Խանքենդիում (Ստեփանակերտում) սկսել է հեռարձակվել ադրբեջանական 7 ռադիո- և 9 հեռուստածրագրեր:

Բացի այդ, ռադիոյի 101.1, 103.5 և 97.7 FM հաճախականությամբ սկսվել է հայերեն և ռուսերեն լեզուներով ծրագրերի հեռարձակումը, որի նպատակն է հայազգի բնակիչներին հասցնել ադրբեջանական իշխանությունների կարգադրությունները և կոչերը:

Ըստ APA-ի, ռադիոյի և հեռուստատեսության ծրագրերի հեռարձակման հարցը քննարկվել է սեպտեմբերի 29-ին Եվլախում Ադրբեջանի պաշտոնյաների և Լեռնային Ղարաբաղի հայերի ներկայացուցիչների հանդիպման ընթացքում:

Գործակալության փոխանցմամբ, Ադրբեջանը լրացուցիչ միջոցներ կձեռնարկի «Ղարաբաղի տարածաշրջանում ռադիոյի և հեռուստատեսության հեռարձակման որակը բարձրացնելու և լուսաբանումը հետագայում ընդլայնելու համար»:

XS
SM
MD
LG