Վլադիմիր Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի տարածքում զենքի արտադրության միջազգային դաշինք ստեղծելու մասին, հայտնում է «Ազատություն» ռուսական ծառայությունը:
«Մենք մշակել ենք համապատասխան հիմնական հռչակագիր՝ որպես Դաշինքի հիմք, որին կարող են միանալ զենք և ռազմական տեխնիկա արտադրողներն ամբողջ աշխարհում, ովքեր կիսում են մեր մտադրությունը՝ պաշտպանել ագրեսիայից մեր ժամանակի ռիսկային պայմաններում», - ասել է Ուկրաինայի նախագահը՝ Կիևում պաշտպանական արդյունաբերության առաջին համաժողովում։
Զելենսկու խոսքով՝ ֆորումին մասնակցում են 252 պաշտպանական ընկերություններ 30 երկրներից, իսկ Ուկրաինան շահագրգռված է օտարերկրյա ընկերությունների սպառազինության ու սարքավորումների արտադրությունը տեղայնացնելով։
Ուկրաինայի նախագահը նաև ասել է, որ վերջերս ԱՄՆ կատարած այցի ժամանակ նախագահ Ջո Բայդենի հետ պայմանավորվել է զենքի համատեղ արտադրության շուրջ։