Մատչելիության հղումներ

ԵՄ-ը և Քիշնևը ստորագրել են Մոլդովայում եվրոպական առաքելության կարգավիճակի մասին փաստաթուղթ


Մոլդովայի ներքին գործերի նախարար Ադրիան Էֆրոսը, արխիվ
Մոլդովայի ներքին գործերի նախարար Ադրիան Էֆրոսը, արխիվ

Եվրամիությունը և Մոլդովան ստորագրել են այդ հանրապետությունում եվրոպական առաքելության կարգավիճակի մասին փաստաթուղթ, որի հիմնական խնդիրն է լինելու պայքարել արտաքին միջամտության դեմ և նախապատրաստել Մոլդովային եվրամիություն մտնելուն։

Փաստաթուղթը Քիշնևում ստորագրել են ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը և երկրի ներքին գործերի նախարար Ադրիան Էֆրոսը։

«ԵՄ-ն հավատարիմ է աջակցելու Մոլդովային դիմակայելու հիբրիդային սպառնալիքներին և արտաքին միջամտությանը, հատկապես Ռուսաստանի կողմից: Ես այսօր նախարար Էֆրոսի հետ ստորագրեցի համաձայնագիր Մոլդովայի հետ մեր նոր գործընկերության առաքելության կարգավիճակի վերաբերյալ, որը թույլ կտա լիարժեքորեն գործել», - ասել է Բորելը:

Քիշնև կատարած այցի ընթացքում Բորելը հանդիպել է նաև նախագահ Մայա Սանդուի հետ և քննարկել ԵՄ-ին Մոլդովայի անդամակցության աջակցության հարցը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG