Մատչելիության հղումներ

Ժամը 18-ի դրությամբ Լեռնային Ղարաբաղից Հայաստան է տեղափոխվել 97 հազար 735 անձ


Ժամը 18-ի դրությամբ Լեռնային Ղարաբաղից տեղահանված 97 հազար 735 անձ արդեն Հայաստանում է: Այդ մասին ժամը 20-ի ասուլիսի ժամանակ հայտնեց Հայաստանի վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը՝ նշելով, որ հաշվառում է անցել 74 հազար 382 հոգի:

Նրա խոսքով՝ Հակարիի կամուրջը հատել է 20 հազար 609 տրանսպորտային միջոց:

«Հայաստանյան բժշկական հաստատություններում այս պահին բուժում է ստանում 405 բուժառու: Նրանցից 337-ը վերջին ռազմական գործողությունների ու պայթյունի հետևանքով տուժած քաղաքացիներ են: 10 երեխա այս պահին գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, նրանցից 5-ի վիճակը բավականին ծանր է, 1-ի վիճակը ծայրահեղ ծանր», - ներկայացրեց Բաղդասարյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG