Մատչելիության հղումներ

Ադրբեջանը ՄԱԿ-ի համապատասխան կառույցներին հրավիրել է այցելել Ղարաբաղ. Հաջիզադե


Ադրբեջանը ՄԱԿ-ի համապատասխան կառույցներին հրավիրել է այցելել Ղարաբաղ։ Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն։

Միևնույն ժամանակ Հաջիզադեն Հայաստանին մեղադրել է տարիներ շարունակ միջազգային առաքելությունների մուտքը դեպի «Ադրբեջանի օկուպացված տարածքներ թույլ չտալու, թույլ տալու դեպքում էլ դրա արդյունքներն անտեսելու կամ խեղաթյուրելու» համար։

Ադրբեջանի ԱԳՆ քարտուղարը հայտնել է, որ ՄԱԿ-ի առաքելությունը հնարավորություն կունենա ծանոթանալ իրականացվող մարդասիրական ընթացիկ աշխատանքներին։

«Բացի այդ, պատվիրակության անդամներին կցուցադրվեն ենթակառուցվածքների վերականգնումը, Հայաստանի ապօրինի զինված խմբերի զինաթափման գործընթացն ու նրանց զենքերի առգրավումը, ու նաև ռիսկերը՝ կապված տարածաշրջանում ականների վտանգի հետ», - նշել է Հաջիզադեն։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG