Մատչելիության հղումներ

Ադրբեջանական կողմը չորս ամսով կալանավորել է ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանին


Ադրբեջանցիները չորս ամսով կալանավորել են Հայաստանի քաղաքացի Դավիթ Մանուկյանին՝ նրան մեղադրելով Ղարաբաղում ահաբեկչական գործողություն կատարելու մեջ։

Դավիթ Մանուկյանը դաշնակցական Գեղամ Մանուկյանի եղբայրն է: Նա զբաղեցրել է Արցախի Պաշտպանության բանակի հրամանատարի տեղակալի պաշտոնը։

Գեղամ Մանուկյանը «Ազատության» հետ զրույցում հաստատեց լուրը, նշելով, որ եղբայրը 2021 -ից դադարեցրել էր զինվորական ծառայությունը՝ անցնելով թոշակի։

Ադրբեջանի Ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ Հայաստանի քաղաքացի Դավիթ Մանուկյանը ձերբակալվել է 2 օր առաջ՝ սեպտեմբերի 27 -ին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG