Մատչելիության հղումներ

Ժամը 16-ի դրությամբ Հայաստան է ժամանել շուրջ 93 հազար արցախցի


Արցախցիները Ստեփանակերտի հրապարակում սպասում են Հայաստան մեկնելուն, 29-ը սեպտեմբերի, 2023թ.
Արցախցիները Ստեփանակերտի հրապարակում սպասում են Հայաստան մեկնելուն, 29-ը սեպտեմբերի, 2023թ.

Այսօր ժամը 12-ի դրությամբ Լեռնային Ղարաբաղից Հայաստան է ժամանել 91 հազար 448 բռնի տեղահանված անձ։ Այդ մասին ժամը 16-ին ասուլիսի ժամանակ հայտնեց Հայաստանի վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը՝ հավելելով, որ տվյալ պահի դրությամբ նրանց թիվը հասել է շուրջ 93 հազարի։

Ժամը 12-ի դրությամբ Հակարիի կամուրջը հատել է 19 հազար 103 տրանսպորտային միջոց։

Հաշվառված անձանց թիվը կազմում է 69 հազար 916, նշեց վարչապետի խոսնակը։

Նազելի Բաղդասարյանի խոսքով՝ պետության տրամադրած կեցավայրերից օգտվողների թիվը ժամը 12-ի դրությամբ 20 հազար 306 էր, իսկ ժամը 16-ի դրությամբ՝ 23 հազար 433։

XS
SM
MD
LG