Զանգվածային արտագաղթ. հազարավոր էթնիկ հայեր փախչում են Լեռնային Ղարաբաղից
Երկար ճանապարհից ուժասպառ եղած տեղահանվածները նաև անհանգստացած են՝ առջևում անորոշություն է:
5
«Մինիվեն» և փախստականներ տեղափոխող բեռնատարը Արցախից շարժվում է Հայաստան։
6
Երեխան մեքենայից նայում է Հայաստան տանող ճանապարհին։ Շատ տեղահանվածներ մնացել են ճանապարհին, ոմանք նույնիսկ առանց բավարար սննդի ու ջրի։
7
Արցախից տեղահանվածները՝ բեռնատարի ետնամասում։ Նրանք սպասում են Լաչինի անցակետն անցնելու իրենց հերթին։ Անցակետը վերահսկում են ռուս խաղաղապահներն ու ադրբեջանցի սահմանապահները։
8
Գրեթե մեկ տարի ընտանիքին չտեսած հայրը Կոռնիձորում դիմավորում է կնոջն ու երեխաներին։