Մատչելիության հղումներ

Ադրբեջանի ՊՆ-ը հրապարակել է 186 զոհված զինծառայողների ցուցակ


Ադրբեջանի ռազմական գործողություններն Արցախում, 19-20-ը սեպտեմբերի, 2023թ.
Ադրբեջանի ռազմական գործողություններն Արցախում, 19-20-ը սեպտեմբերի, 2023թ.

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հրապարակել է սեպտեմբերի 19-20-ը Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների ժամանակ զոհված 186 զինծառայողների ցուցակ:

Նախօրեին Բաքուն հաղորդել էր ադրբեջանական կողմի193 զոհերի մասին, որոնցից 180-ը՝ պաշտպանության նախարարության զինծառայողներ, 12-ը՝ ներքին գործերի նախարարության աշխատակիցներ, 1-ը՝ քաղաքացիական անձ: Ըստ այդ հաղորդագրության՝ ևս 511 զինծառայողներ և 1 քաղաքացիական անձ վիրավորվել են:

Մինչդեռ Բեռլինում գործող ադրբեջանական ընդդիմադիր Meydan TV-ի տվյալներով՝ Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների ընթացքում ադրբեջանական բանակը առնվազն 200 զոհ է տվել։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG