Երեկ գիշերը փրկարարները Ասկերանի շրջանի Խաչեն գյուղի վարչական տարածքից հայտնաբերել ու Ստեփանակերտ են տեղափոխել անհետ կորած համարվող, Մարտակերտի շրջանի Հարությունագոմեր գյուղի 6 բնակչի, հաղորդում է Արցախի ներքին գործերի նախարարությունը։
«Վերջիններիս հետ մեկ շաբաթ կապ հաստատել չէր հաջողվում։
Այժմ նրանց կյանքին վտանգ չի սպառնում», - ասված է հաղորդագրությունում։