Լեռնային Ղարաբաղում տիրող կացությունն այսօր հեռախոսով քննարկել են Ռուսաստանի և Իրանի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու էբրահիմ Ռաիսին, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
«Կողմերը հանգամանորեն մտքեր են փոխանակել Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի և Ադրբեջանի ու Հայաստանի հարաբերությունների կարգավորման խնդիրների շուրջ։ Վլադիմիր Պուտինը տեղեկացրել է ռուսաստանյան խաղաղապահ զորախմբի գործունեության, այդ թվում՝ խաղաղ բնակիչներին մարդասիրական օգնության տրամադրման, Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության իրավունքների և անվտանգության ապահովման մասին», - նշված է Կրեմլի տարածած հաղորդագրության մեջ։
Նշվում նաև, որ Իրանի և Ռուսաստանի նախագահները՝ «ընդգծել են առկա բոլոր խնդիրները բացառապես խաղաղ, քաղաքական-դիվանագիտական ճանապարհով լուծելու կարևորությունը»։