Մատչելիության հղումներ

Երեկվա որոնումների արդյունքում տարհանվել է 8 աճյուն և 10 քաղաքացի․ ԼՂ ՆԳՆ


Երեկ կատարված որոնումների արդյունքում տարհանվել է 8 աճյուն և 10 քաղաքացի, հաղորդում է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։

Ծառայությունը մանրամասնում է՝ Ասկերանի շրջանի Շոշ գյուղի վարչական տարածքից տարհանվել է զոհված մեկ զինծառայողի աճյուն ևս մեկ քաղաքացի, Կարմիր գյուղից՝ մեկ տարեց կին։ 2 աճյուն և մեկ քաղաքացիական անձ հայտնաբերվել է Մարտակերտի շրջանի Կիչան գյուղի տարածքից։ Եվս մեկ քաղաքացի`Վանք գյուղից։ Մեկ քաղաքացի հայտնաբերվել ու տեղափոխվել է Ստեփանակերտ քաղաքի Կրկժան թաղամասից։ Անվնաս վիճակում 5 քաղաքացու և 5 աճյուն՝ ադրբեջանական կողը փոխանցել է հայկական կողմին։

10 քաղաքացիների առողջական վիճակը բավարար է։

XS
SM
MD
LG