Մատչելիության հղումներ

Էրդողանը Նախիջևանից դիմել է Հայաստանի իշխանություններին


«Վերջին հաղթանակը տարածաշրջանում իրավիճակի համապարփակ նորմալացման նոր պատուհան է բացել, և այդ հնարավորությունը անհրաժեշտ է գնահատել», - այսօր Նախիջևանում հայտարարել է Թուրքիայի նախագահը։

«Ակնկալում ենք, որ Հայաստանը կպատասխանի խաղաղության մեկնած ձեռքին և անկեղծ քայլեր կձեռնարկի։ Ես ինչպես միշտ նշել եմ ՝ որտեղ կա խաղաղություն, այնտեղ պարտվածներ չկան»,- ասել է Ռեջեփ Էրդողանը, հավելելով, թե տարածաշրջանի խաղաղությունը, կայունությունն ու բարգավաճումը «մեր պարտքն է մեր ժողովուրդների առաջ»։

«Մենք լի ենք վճռականությամբ կատարելու այդ պարտքը, մենք անկեղծ ենք։ Ցանկանում ենք, որ հակառակ կողմը ևս այդպիսի անկեղծություն ցուցաբերի»,- Նախիջևանում ասել է Թուրքիայի նախագահը, որտեղ սեպտեմբերի 25-ին հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG