Սեպտեմբերի 25-ին ժամը 17-ի դրությամբ Լեռնային Ղարաբաղից Հայաստան մուտք է գործել բռնի տեղահանված 6 հազար 650 անձ, հայտնում է Հայաստանի կառավարությունը:
Նրանցից 5 հազար 580-ի վերաբերյալ հաշվառման տվյալներն ամփոփված են, իսկ 1070-ի կարիքների գնահատումը նույնականացման փուլում է:
Բոլոր նրանց, ովքեր չունեն կեցության նախապես որոշված վայր, ըստ հաղորդագրության, կառավարությունն ապահովում է համապատասխան կեցավայրով: