Մատչելիության հղումներ

Սենատոր Փիթերսը վերահաստատել է ԱՄՆ աջակցությունը Հայաստանի տարածքային ամբողջականությանը


Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է ԱՄՆ սենատոր Գերի Փիթերսին՝ բարձր գնահատելով նրա այցը այս իրավիճակում, հայտնում են կառավարությունից։

Նիկոլ Փաշինյանը կարևորել է ԱՄՆ աջակցությունը ստեղծված խնդիրների հաղթահարման գործում:

Սենատոր Փիթերսը մտահոգություն է հայտնել Լեռնային Ղարաբաղում տիրող ծանր հումանիտար իրավիճակի կապակցությամբ և ընդգծել հումանիտար օգնության՝ սննդի, դեղորայքի և այլ էական պաշարների տեղ հասցնելու անհրաժեշտությունը։ Նա իր տպավորություններն է կիսել Սյունիքի և Վայոց ձորի մարզեր կատարած այցերից, վերահաստատել է Միացյալ Նահանգների աջակցությունը Հայաստանի տարածքային ամբողջականությանը:

Անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար իրավիճակին, ԼՂ հայության անվտանգության և իրավունքների պաշտպանության օրակարգի հետ կապված հարցերին:

Սենատորը երկու օր առաջ է ժամանել Հայաստան եռօրյա այցով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG