Մատչելիության հղումներ

Լևոն Քոչարյանը մեկ ամսով կկալանավորվի


Հայաստանի երկրորդ նախագահի որդին՝ Լևոն Քոչարյանը մեկ ամսով կկալանավորվի: Այդ մասին Ֆեյսբուքում գրել է փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը:

Ռոբերտ Քոչարյանի որդին բերման էր ենթարկվել սեպտեմբերի 22-ին Երևանում ակցիայի ժամանակ:

Փաստաբանի փոխանցմամբ՝ քննիչը Լևոն Քոչարյանին մեղադրանք է առաջադրել իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու համար։ Լևոն Քոչարյանը մեղադրանքը չի ընդունում՝ բնորոշելով այն որպես կեղծ։

Երեկ հաղորդվեց, որ Քննչական կոմիտեն նախկին նախագահի որդուն կալանավորելու միջնորդություն է մուտքագրել դատարան:

Քննչական կոմիտեն կիրակի օրը հայտնեց, որ Երևանում հավաքների ընթացքում կալանավորվել է 26 հոգի։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG