Սեպտեմբերի 26-ին Բրյուսելում նախատեսված է Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հանդիպումը Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի, Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի, ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի խորհրդականների հետ։
Այս մասին հաղորդում է ԱԽ քարտուղարի գրասենյակը, նշելով, որ այս հանդիպումը նպատակ ունի նախապատրաստելու հոկտեմբերի 5-ին Գրանադայում նախատեսված առաջնորդների հնարավոր հանդիպումը:
Արցախի վրա ադրբեջանական հարձակումից երկու օր առաջ վարչապետ Փաշինյանն ասել էր, որ Գրանադայի հանդիպմանը խաղաղության պայմանագիր չի ստորագրվելու։