Մատչելիության հղումներ

Հայկական Կարմիր խաչը կկարողանա աջակցել Արցախից տուժած բնակչությանը դրամական օգնության, սննդի տեսքով


Հայկական Կարմիր խաչի ընկերությունը ներկա պահին ունի 3000 անձի համար ոչ պարենային ապրանքների, կանխիկ և հոգեսոցիալական աջակցություն տրամադրելու հնարավորություն, ասված է Արցախից տեղահանվածներին օգնություն տրամադրելու մասին ընկերության հաղորդագրության մեջ։

Ըստ այդմ, կառույցը հնարավորություն կունենա աջակցել տուժած բնակչությանը դրամական օգնության, սննդի և ոչ պարենային ապրանքների աջակցության, երեխաների պաշտպանության, արտակարգ իրավիճակներում կրթության կազմակերպման և այլ ուղղություններով։

Հայկական Կարմիր խաչի ընկերությունը կիրականացնի կարիքների արագ գնահատում, որին կհաջորդի ԿԽՄԿ հետ համագործակցությամբ կարիքների խորը և բազմակողմանի գնահատումը։ Դրանց արդյունքների հիման վրա հետագայում կիրականցվի ռեսուրսների միջազգային և տեղական հավաքագրում՝ միջնաժամկետ և երկարաժամկետ աջակցության ծրագրեր իրականացնելու համար։

Այսօր արցախցիների առաջին խումբը տեղափոխվել է Հայաստան։ Նրանք Սյունիքում են։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG